05-04-2014 21:24

Պատմության մեջ առաջին անգամ Փարիզը կին քաղաքապետ ունի

Այսօր Սոցիալիստ Անն Հիդալգոն ֆորմալ ընտրվել է Փարիզի քաղաքապետ: Հիդալգոյի հիմնական մրցակիցը նույնպես կին է եղել` հեռացող քաղաքապետի տեղակալ Նատալի Կոստյուշկո-Մորիզեն:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն նշում է, որ այսպիսով Հիդալգոն Փարիզի պատմության մեջ առաջին կին քաղաքապետն է: