23-08-2016 12:51

2024-ի ամառային Օլիմպիադան հյուրընկալելու հիմնական հավակնորդը Փարիզն է

2024 թվականին ամառային Օլիմպիադայի անցկացման վայրը դեռ հստակ չէ, հավակնորդ քաղաքները 4-ն են, սակայն մեծ է հատկապես Փարիզում անցկացնելու հնարավորությունը։

2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի հիմնական հավակնորդը Փարիզն է համարվում, հայտնում է ՄՕԿ-ի աղբյուրը։

Փարիզից բացի, 2024 թվականի խաղերի հավակնորդ են Հռոմը, Բուդապեշտն ու Լոս Անջելեսը (ԱՄՆ)։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Լոս Անջելեսում անցկացնելու տարբերակը կարող է նվազել ռուս մարզիկների նկատմամբ իրականացվող արշավի պատճառով։

«Ստեղծված իրավիճակում Փարիզն, անկասկած, առաջատար է դարձել և հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունի։ Ամեն ինչից բացի, քաղաքում լիովին պատրաստի ենթակառուցվածք կա, տրանսպորտի և հյուրանոցների հետ կապված խնդիրներ չկան։ Ոչ պակաս կարևոր փաստ է նաև այն, որ վերջին անգամ Փարիզը Օլիմպիադան հյուրընկալել էր 100 տարի առաջ», — ասել է զրուցակիցը։

Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովի զեկույցից (WADA) հետո, որով պնդում էին, թե Ռուսաստանում գործել է պետության կողմից կառավարվող դոպինգի ստուգման համակարգ, WADA-ն խորհուրդ էր տվել ՄՕԿ-ին Ռիոյում կայանալիք 2016 թվականի Օլիմպիադայից հեռացնել ռուսական թիմին։ ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն հուլիսի 24-ին որոշել էր չհեռացնել Ռուսաստանի ողջ հավաքականին`թողնելով, որ սպորտի միջազգային ֆեդերացիաները որոշեն, թե ովքեր իրավունք կունենան մասնակցելու 2016-ի խաղերին։

Հայտնում էին նաև, որ ՄՕԿ-ի որոշ անդամներ դժգոհ են ԱՄՆ արդարադատության նախարարության իրականացրած հետաքննություններից, որոնք իրականացվել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) չինովնիկների նկատմամբ` հաշվի առնելով երկու կազմակերպությունների միջև գոյություն ունեցող սերտ կապերը։

2024 թվականի Օլիմպիադայի մայրաքաղաքի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի սեպտեմբերին։