Բավ է պառակտվել
04-04-2014 10:50

ՄԱԿ. Անցած ամսվա ընթացքում պարենի համաշխարհային գներն աճել են՝ հասնելով առավելագույն մակարդակի

ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) տեղեկացրել է, որ անցած մարտ ամսվա ընթացքում պարենի համաշխարհային գներն աճել են՝ հասնելով 2013թ. մայիսից ի վեր առավելագույն ցուցանիշի։ Մասնագետները նշել են, որ դա պայմանավորված է բերքի համար անբարենպաստ եղանակով, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված քաղաքական լարվածությամբ։ ՊԳԿ-ն, որն ամեն ամիս ստուգում է պարենի՝ հացահատկեղենի, կաթնամթերքի, մսի ու շաքարավազի համաշխարհային գները, արձանագրել է, որ մարտին այդ ցուցանիշը, ի տարբերություն նախորդ ամսվա, աճել է 4.8 միավորով։