Բավ է պառակտվել
02-05-2014 11:46

Կիսամերկ կինը պարում է 12000 մեղվի հետ (տեսանյութ)

«Մեղվի պարը» ամերիկուհի Սառա Մափելին համացանցում շատ հայտնի է դարձրել, գրում է Huffington Post-ը: 44-ամյա ամերիկուհին առանց վերնազգեստի պարում է 12 000 մեղվի հետ միաժամանակ՝ թույլ տալով միջատներին՝ հավաքվել իր մերկ մաշկի վրա:
Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի մեղվապահը կնոջ պարը բնութագրել է որպես «դուետ շատերի միջև»:
Մեղուներին գրավելու համար Մափելին իր մարմինն օծում է հատուկ յուղով, որը 100 էգ մեղվի բույրի տպավորություն է ստեղծում: Մեղուները սովորաբար նրա մարմնի վրա մնում են երկու ժամ:

2001-ին իր առաջին պարից ի վեր, ըստ նրա ավելի քան 100 խայթոց է ստացել մեղուներից սակայն դա իրեն չի անհանգստացնում: Կնոջ նպատակն է՝ մարդկանց ցույց տալ, որ պետք չէ վախենալ բնությունից: