Բավ է պառակտվել
22-03-2016 10:56

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրանցվել է Instagram-ում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրանցվել է Instagram սոցիալական ցանցում՝ Pope Franciscus անվամբ: Օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր Twitter էջում հայտարարել էր, որ միացել է Instagram սոցիալական ցանցին. «Ես նոր ճանապարհորդություն եմ սկսում  Instagram-ում, որպեսզի ձեզ հետ քայլեմ  բարության և  Աստծո ողորմածության ճանապարհով», - ասված է հաղորդագրության մեջ: Վերջինս արդեն հասցրել է լուսանկար տեղադրել և 9 լեզուներով մակագրել. «Աղոթեք ինձ համար»: