02-02-2016 11:48

Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կկատարի իր իսկ դերն ընտանեկան արկածային «Արևի հակառակ կողմում» անվանումով ֆիլմում: 
Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ կմասնակցի գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի աշխատանքները կսկսվեն 2016թ. առաջին կեսին Իտալիայում: Ֆրանցիսկոսն անձամբ է խնդրել կինոգործիչներին ստեղծել ֆիլմ, որը կկարողանա բացատրել երեխաներին Հիսուս Քրիստոսի ուղերձը: Նախագծի հիմքում կլինի Նոր Կտակարանը: Գլխավոր հերոսները կլինեն երեխաները, որոնք, սցենարիստ Գրասիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ, կխորհրդանշեն առաքյալներին: 

Ֆիլմի վարձույթից ստացված եկամուտը նախատեսվում է փոխանցել բարեգործությանը։