Բավ է պառակտվել
30-09-2016 16:44

Հռոմի պապը ժամանել է Վրաստան

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոսը եռօրյա պաշտոնական այցով ժամանել Է Վրաստան: Ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում: Շարժասանդուղքի մոտ քահանայապետին դիմավորել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ տիկնոջ հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, կառավարության անդամներ եւ Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան: Օդանավակայանում հավաքվել Է նաեւ Վրաստանի կաթոլիկ համայնքը՝ հանրապետության եւ Վատիկանի դրոշներով: Թբիլիսիի օդանավակայանից ոչ հեռու ընթանում Է բողոքի ակցիա, որին առայժմ մասնակցում Է ավելի քան հարյուր մարդ՝ ուղղափառ հոգեւորականության եւ հոտի ներկայացուցիչներ: Օդանավակայանից Ֆրանցիսկոս պապը կուղեւորվի Նախագահի պալատ, որտեղ կկայանա նրա հանդիպումը Մարգվելաշվիլիի հետ, ինչից հետո նրանք հանդես կգան իշխանության, քաղաքացիական հասարակության եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղղված դիմումով: Երեկոյան քահանայապետը կուղեւորվի Վրաստանի պատրիարքարան եւ հանդիպում կունենա Իլյա Երկրորդի հետ: Հոկտեմբերի 1-ին Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում Հռոմի պապը պատարագ կմատուցի: Նշվում է, որ այցի շրջանակում Պապը կմեկնի նաև Ադրբեջան: