Բավ է պառակտվել
13-06-2015 16:32

Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է վերանայել Սբ Զատիկը նշելու ամսաթվի հաշվարկի մեթոդը

Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է վերանայել Սուրբ Զատիկը նշելու ամսաթվի հաշվարկի մեթոդը, որպեսզի բոլոր քրիստոնյաները Փրկչի Հարության տոնը նշեն միևնույն օրը: Նրա խոսքով՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին պատրաստ է քննարկել Սբ Հարության տոնը նշելու միասնական ամսաթիվը, որը կնշվեր նույն օրը «և՛ Հռոմում, և՛ Կոստանդնուպոլսում, և՛ Մոսկվայում»: «Հանդիպում են կաթոլիկն ու ուղղափառը և հարցնում են. «Քո Քրիստոսն արդեն հարություն առե՞լ է: Իմը՝ մեկ շաբաթից»,- նշել է Ֆրանցիսկոս պապը: Որպես կանոն կաթոլիկների և ուղղափառների Սուրբ Հարության տոնի ամսաթվերի տարբերությունը մեկ շաբաթ է կազմում, բայց երբեմն կարող է 1 ամիս լինել։ Երբեմն Զատիկները նաև համընկնում են: Հնարավոր միասնական ամսաթիվ կարող է լինել ապրիլի երրորդ կիրակին: Զատկի ամսաթվերի միանալու գաղափարը նախկինում արդեն բարձրաձայնել է Ֆրանցիսկոս պապը, իսկ ավելի վաղ այդ մասին հայտարարվել է Պողոս VI պապի ժամանակ: