Բավ է պառակտվել
01-12-2015 10:50

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել Հայաստան այցելելու հրավերի լուրերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաստատել է, որ Հայաստան այցելելու հրավեր է ստացել: «Այդ մասին ես խոստացել եմ երեք պատրիարքներին։ Խոստումը կա, սակայն չգիտեմ` հնարավո՞ր է արդյոք այն իրագործել», – ասել է պոնտիֆիկոսը լրագրողներին օդանավում Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության մայրաքաղաք Բանգիից Հռոմ ուղևորվելիս։ Քահանայապետը երկուշաբթի երեկոյան Աֆրիկայի երկրներ առաջին առաքելական ուղևորությունից Վատիկան վերադառնալիս հայտարարել է, որ հաջորդ արտասահմանյան ուղևորությունը կլինի դեպի Մեքսիկա։ Օրը դեռ պարզ չէ։