Բավ է պառակտվել
25-01-2016 11:03

Հռոմի Ֆրանցիսկոս պապը համացանցն Աստծո պարգև է անվանել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը համացանցը Աստծո պարգև է անվանել և իրական բարության մարմնավորում: Հռոմի պապն այդ հայտարարությունն արել է կիրակի օրը 50-րդ Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում: «Համացանցը Աստծո պարգև է: Այն մեզ իսկապես անսահման հնարավորություններ է տրամադրում մարդկային միասնության և համերաշխության արտահայտման համար»,- ասված է ուղերձի տեքստում: Միևնույն ժամանակ, Ֆրանցիսկոս պապը նշել է, որ դա չի նշանակում, որ համացանցում չկան խնդիրներ: Նրա խոսքերով՝ համացանցում տեղեկատվության տարածման արագությունը հաճախ զգալիորեն գերազանցում է այն ճիշտ գնահատելու և հասկանալու մարդու հնարավորությունները: Բացի այդ, նա նշել է, որ համացանցը հաճախ օգտագործվում է իրական խնդիրներից հեռանալու, ինքն իրեն հասարակությունից մեկուսացնելու համար: