Բավ է պառակտվել
26-05-2015 10:39

Հռոմի պապը 25 տարի հեռուստացույց չի դիտել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռուստացույց չի դիտել 1990-ից ի վեր: «Այն ինձ համար չէ»,-ասել է Հռոմի Պապը: Նա խոստովանել է, որ ինտերնետից էլ չի օգտվում: Ինչի համար է ափսոսում, հարցին ի պատասխան Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն ասել է՝ ազատության ու պիցցայի. «Դուրս գալ փողոց, հանգիստ զբոսնել, կամ էլ պիցերիա գնալ ու լավ պիցցա ուտել»: Երբ հարցազրույցի հեղինակը նկատել է, թե հիմա էլ կարող է պատվիրել պիցցա, Պապն արձագանքել է. «Բայց դա նույնը չէ»: Հռոմի պապը նաև հայտնել է, որ կարդում է միայն մեկ իտալական պարբերական՝ La Repubblica, դրա ընթերցանության համար ամեն առավոտ տասը րոպե է հատկացնում: