Բավ է պառակտվել
28-03-2014 13:15

Պանրի գործարանի աշխատակիցները լողացել են կաթի մեջ (տեսանյութ)

Ռուսաստանի Օմսկի մարզում Ռոսպոտրեբնադզորը ժամանակավորապես կասեցրել է «Պանիրներ» Առեւտրի տուն» ԲԲԸ գործունեությունը: Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ստուգման ընթացքում մասնագետները սանիտարական օրենսդրության կոպիտ խախտումներ են արձանագրել: Ռոսպոտրեբնադզորը հետաքրքրվել է լուսանկարներով ու տեսագրություններով, որտեղ երեւում է, թե ինչպես են չորս տղամարդիկ զվարճանում՝ կաթնային լոգանք ընունելով: Լուսանկարներում երեւում է, որ արտադրությունում պայմանները իդեալականից բավականին հեռու են ու չեն պահպանվում սանիտարական նորմերը: