Բավ է պառակտվել
05-10-2014 13:11

Պանամական նավը աղետի է ենթարկվում


Պանամական նավը, 15 նավաստիներով, աղետի է ենթարկվում Սախալին կղզու մոտ, այս մասին հաղորդում է «Ռուսսկայա պլանետա»-ն՝ վկայակոչելով «Հարավ-Սախալինսկ» ծովային փրկարար-համակարգող կենտրոնի ներկայացուցչին:
«Հիմա օդաչուները թռիչքներ է իրականացնում նավի գտնվելու շրջանում: Չինական կողմը խնդրել է դուրս բերել նավի անձնակազմը, բայց եղանակը անբարենպաստ է: Օդաչուները ուսումնասիրում են նման պայմաններում նավաստիներին դուրս բերելու հնարավորությունները»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքով՝ նավը կարող է կոտրվել, քանի որ նավի քթամասը բարձրացել է մինչեւ 50 աստիճան: «Նանա-2» նավը գտնվում է ափից 1,5 մղոն հեռավորություն վրա: Պանամական նավի վրա են 13 չինացի եւ 2 վիետնամցի նավաստիներ: