Բավ է պառակտվել
03-05-2014 20:40

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի ընտրությունների կապակցությամբ մտահոգված է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Սիրիայում նախապատրաստվող նախագահական ընտրությունների հետ կապված: Ըստ գլխավոր քարտուղարիայդ ընտրությունները չեն համապատասխանում Ժնևյան համաձայնություններին:

Նրա խոսքով՝ իր կարծիքի հետ համամիտ է նաև ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին: Պան Գի Մունը նշել է, որ ընտրությունները կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ հարցի կարգավորման բանակցային գործընթացում:
Հիշեցնենք, որ Սիրիայում ավարտվել են նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Գերագույն դատարանի տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ գրանցվել է 24 թեկնածու:

2014թ.-ի հունիսի 3-ին կայանալիքը ընտրություններին մասնակցելու է գործող նախագահ Բաշար Ասադը: Ընտրություններում առաջադրվել են նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, կառավարության նախկին անդամ Ասադ Հասան Աբդալլա Նուրին:

Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%-ը: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:

2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում:

Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով:
Նոր սահմանադրությամբ՝ Սիրիայի նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, Սիրիայի քաղաքացի հանդիսացող և վերջին 10 տարին մշտապես Սիրիայում բնակվող անձը: Բացի այդ, թեկնածուն պետք է ստանա նաև 35 պատգամավորների աջակցությունը: