Բավ է պառակտվել
28-06-2014 11:29

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը Ուկրաինայի հակամարտող կողմերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Ուկրաինայի հակամարտող կողմերին կոչ է արել կատարել հրադադարի հարցում իրենց պարտավորությունները եւ երկխոսության միջոցով հասնել բռնության դադարեցման:

«Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կողմերը հավատարիմ կմնան իրենց պարտավորություններին, եւ շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է անում քաղաքական գործընթացի միջոցով բռնության վերջնական դադարեցման հասնել»,- ասված է հաղորդագրությունում։

Նաեւ նշվում է, որ չնայած Ուկրաինայի արեւելքի վիճակի հետ ապված մտահոգությանը, Բան Կի-Մունը ողջունել է հրադադարի ժամկետը եւս երեք օրով երկարացնելու վերաբերյալ կողմերի խորհրդակցությունները։

Բան Կի-Մունը ողջունել է նաեւ հունիսի 26-ին ԵԱՀԿ չորս դիտորդների ազատումը եւ մյուս չորսին եւս ազատելու կոչ արել։

Նշենք, հունիսի 27-ի երեկոյան սպառվել էր Ուկրաինայի իշխանությունների հայտարարած հրադադարի ժամկետը։ Պորոշենկոն այն եւս 72 ժամով երկարացրել է։