Բավ է պառակտվել
03-07-2014 10:24

Մակ-ի գլխավոր քարտուղարը պաղեստինցի երեխայի սպանությունը դատապարտում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը դատապարտել է պաղեստինցի դեռահասի սպանությունը, որի մարմինը հայտնաբերվել է Երուսաղեմում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարությունում:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է պաղեստինցի դեռահասի սպանությունը Երուսաղեմում եւ կոչ է անում օպերատիվ կերպով պատասխանատվության կանչել այդ նողկալի արարքի մեղավորներին: Նա իր խորը ցավակցություններն է հայտնում սպանվածի հարազատներին»,-նշվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Արեւելյան Երուսաղեմի Շուաֆատ շրջանի բնակիչ 16-ամյա պաղեստինցու մարմինը հայտնաբերվել է հուլիսի 2-ին, քաղաքի արեւմտյան մասի մոտ գտնվող անտառում: Իսրայելի իրավապահ մարմինները չեն բացահայտել սպանության դրդապատճառները, սակայն Արեւելյան Երուսաղեւմում ցուցարարները վստահ են, որ պատանին հրեա ուլտրաաջ ծայրահեղականների զոհն է դարձել, որոնք վրեժ են լուծել հունիսի 12-ին Հորդանանի արեւմտյան ափին երեք իսրայելցի դեռահասների սպանության համար: