Բավ է պառակտվել
26-04-2014 17:34

Պան Գի Մունը Ուկրաինայի ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելը սխալ է համարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Ուկրաինայում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելը կլինի մեծ սխալ:

Նա կոչ է արել շահագրգիռ կողմերին վերականգնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ ապահովելու ապրիլի 17-ին Ժնևում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ ձեռք բերված համաձայնությունների կատարումը:

՛՛Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ մեծ սխալ կլինի, եթե կողմերից որևէ մեկը դիմի ռազմական միջոցների՝ փորձելով լուծել քաղաքական հարցերը, որոնք կարելի է և պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Նա մտահոգված է Ուկրաինայի արևելքում բռնության շարունակությամբ և մարդկային զոհերով: Անկայունությունը նպաստում է վախի և անհանգստության մթնոլորտի ձևավորմանը, որը կարող է հանգեցնել լարվածության աճի և լուրջ ձախողումների վտանգավոր շրջանի՛՛,- նշել է Պան Գի Մունի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը: