Բավ է պառակտվել
22-03-2014 12:54

35 մարդ է զոհվել Պակիստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Պակիստանի Բելուջիստանի նահանգում խոշոր ավտովթարի է տեղի ունեցել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Արդյունքում զոհվել է 35 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Խուբ քաղաքի մոտ գտնվող մայրուղում: Անհայտ պատճառներով բենզակրի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, մեծ արագությամբ հայտնվել հանդիպակաց գոտում, որտեղ բախվել է երկու ուղևորատար ավտոբուսների: Ավտովթարի հետևանքով վնասվածք է ստացել մոտ 30 մարդ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: