Բավ է պառակտվել
09-04-2014 10:58

23 մարդ է զոհվել Պակիստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի շուկայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 23 մարդ զոհվել է, իննը վիրավոր՝ են, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Պայթյունը որոտացել է միրգ-բանջարեղենի մարդաշատ շուկայի աշխատանքի առաջին ժամերին: Լրատվամիջոցները հայտնում են, որ պայթուցիկը թաքցրել էին մրգի արկղում, սակայն ոստիկանությունը պաշտոնապես դա չի հաստատել։ Հիշեցնենք նաև, որ նախօրեին Բելուջստան նահանգում պայթյունից զոհվել էր 13 մարդ։