Բավ է պառակտվել
11-09-2014 08:27

Ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել Պակիստանում ջրհեղեղից

Պակիստանում ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել ջրհեղեղից, հաղորդում է France Presse-ը: «Փենջաբ նահանգում առնվազն մեկ միլիոն 91 հազար 807 մարդ է տուժել ջրհեղեղից: Պակիստանի ղեկավարության տակ գտնվող Քաշմիրի շրջանում ջրհեղեղից 31800 մարդ է տուժել»,- ասել է Պակիստանի Բնական արհավիրքների դեմ պայքարի ազգային վարչության բարձրաստիճան պաշտոնյան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հնդկաստանում և Պակիստանում ամռան վերջից ջրհեղեղների զոհ են դարձել ավելի քան 440 մարդ: Պակիստանի իշխանությունները զգուշացրել են, որ մոտակա օրերին արհավիրքը կհասնի ևս 700 հազար մարդու, նրանց խորհուրդ են տվել նախօրոք հեռանալ իրենց տներից: Հնդկաստաում գրեթե 2,5 հազար գյուղեր մասամբ կամ ամբողջովին ջրի տակ են անցել:  Տարածաշրջանում մոտական օրերին հորդառատ անձրևներ է կանխատեսվում: