Բավ է պառակտվել
15-09-2014 10:50

Պակիստանում ամուսնական նավը շրջվել է. կան զոհեր

Պակիստանի Մուլթան քաղաքում փեսային, հարսին եւ հյուրերին տեղափոխող նավակը շրջվել է. 17 մարդ մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:Հյուրերի վերադառնում էին ամուսնական հանդիսությունից: 22 մարդ, այդ թվում՝ հարսանցուն փրկվել են: Մարդիկ տեղաշարժվել են նավերով՝ ջրհեղեղի պատճառով այլ տրանսպորտային միջոցների անգործունակության հետեւանքով:Ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի պատճառը նավի գերծանրաբեռնվածությունն է:Պակիստաում եւ Հնդկաստանում ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 440 մարդ է զովել: Իշխանությունների տվյալներով՝ Պակիստանում 256 մարդ է զոհվել, միլիոնից ավելին՝ տուժել: Հնդկաստանում առնվազ 200 մարդ է մահացել: Աղետի շրջաններից մոտ 60 հազար բնակիչներ են տարհանվել: