Բավ է պառակտվել
31-05-2014 12:45

Պակիստանի և Աղֆանստանի սահմանին 14 գրոհային է ոչնչացվել

Պակիստանի եւ Աղֆանստանի սահմանին տեղի ունեցած մարտական բախումների ընթացքում պակիստանցի զինվորականները 14 գրոհայինների են ոչնչացրել:

Գրոհայինների խումբը հարձակվել է վերահսկիչ-անցագրային կետի վրա, որի հետեւանքով զոհվել է Պակիստանի բանակի մեկ զինվոր, եւս երկուսը վիրավորվել են:

Զինվորականները այս մասին տեղեկությունները գաղտնի են հայտնել լրատվամիջոցներին, քանի որ լիազորված չեն շփումներ ունենալ լրատվամիջոցների հետ: