Բավ է պառակտվել
01-08-2014 20:25

Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանը փակել է

Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ վրացական ԶԼՄ-ներին հղումով , Ադրբեջանը տեղաշարժի համար փակել է վրաց-ադրբեջանական սահմանը Լագոդեխի հատվածում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին:
«Ինչպես հայտնում է ՆԳՆ Սահմանապահ վարչությունը՝ սահմանը փակ է միայն այն մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի օրենսդրությանը: Օրենքն ընդունել է ադրբեջանական կողմը: Այլ արգելքներ սահմանին չկան: Այդ օրենքն արդեն վաղուց է ընդունվել, և հայտարարվել էր, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից», - հայտարարել է Իմերլիշվիլին: