Բավ է պառակտվել
29-08-2014 08:52

Չինաստանում սողանքի հետևանքով 15 մարդ է զոհվել

Չինաստանի Գույչժոու գավառում` Ֆուցյան քաղաքի մերձակայքում, փլուզվել է 600 մետրանոց բլուրի կեսը` բնակավայրում և դրան հարակից շրջաններում ավերելով 77 տուն: Զոհվել է 15 մարդ,  գրում է ria.ru-ն: 8 մարդ անհետ կորած է համարվում, 22-ը վիրավորվել են: Նշվում է, որ գյուղում հիմնականում ապրում են տարեցներ և երեխաներ, քանի որ աշխատունակ մարդիկ տեղափոխվել են քաղաքներ՝ աշխատանք որոնելու: Ողբերգության վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: