Բավ է պառակտվել
07-06-2017 12:20

ԻՊ-ը ստանձնել է Թեհրանում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը

«Իսլամական Պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Թեհրանում խորհրդարանի շենքի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա գործած հարձակումների պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է իրանական «FARS» տեղեկատվական գործակալությունը:
Խորհրդարանի վրա հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Անհայտ անձինք, զինված Կալաշնիկովի ինքնաձիգերով ներխուժել են շենք և կրակ են բացել: Նախնական տվյալների համաձայն զոհվել է շենքի անվտանգության աշխատակից: Եվս Ութ հոգի վիրավորումներ են ստացել:
Դեպքից քիչ անց հարձակման է ենթարկվել Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլա Խոմեյնիի դամբարանը, որը գտնվում է Թեհրանի հարավում՝ Բեշեխտե- Զահրա գերեզմանատանը:
Հաղորդվել էր պայթյունի և հնչած կրակոցների մասին: Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, մահապարտը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկով գոտին: Նրա երկու հանցակիցներին հաջողվել է ձերբակալել: Այս հարձակման արդյունքում տուժածների վերաբերյալ հստակ տվյալներ դեռևս չկան:
Թեհրանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Անդրեյ Գանենկոն ասել է, որ տվյալ պահին տուժած ռուսների մասին տեղեկություն չկա:
« Տվյալ պահին տեղեկություն չկա այն մասին, որ ռուսներից որևէ մեկը կարող էր տուժել: Խորհրդարանում ռուսներ ըստ էության չէին կարող լինել: Իմամ Խոմեյնի դամբարանի շրջակա տարածքը զբոսաշրջային վայր է, բայց այժմ Ռամադան է, հույս կա, որ հիմա այնտեղ ռուսներ չեն եղել»,- ասել է նա:
Նրա խոսքերով, դիվանագետները հետևում են Թեհրանում առկա իրավիճակին: Ռուսական դեսպանատան պաշտպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ դեռ չեն ձեռնարկվել: