Բավ է պառակտվել
30-08-2016 12:37

Վրացական հարսանիքի «թունավոր» ավարտը

Վրաստանում կայացած հարսանիքից հետո մասնակիցներին հիվանդանոց են տեղափոխել։ Ավելի քան 180 մարդ հոսպիտալացվել է, բժիշկները հիվանդների դրությունը կայուն են գնահատում։
Արևելյան Վրաստանում, Մառնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ավելի քան 180 մարդ է թունավորվել, նրանց թվում նաև երեխաներ կան։ «Ենթադրվում է, որ զանգվածային թունավորման պատճառը սնունդն է կամ խմիչքը։ Թունավորված քաղաքացիները նախօրեին տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ` «սուր աղիքային թունավորում» ախտորոշմամբ, իսկ մի քանիսը` մայրաքաղաքի հիվանդանոց։ Բժիշկները հայտնում են, որ հիվանդների դրությունը կայուն է»,- հաղորդում են ԶԼՄ-ները:  Որոշ տուժածներ արդեն տուն են տեղափոխվել։ Հիվանդների թվում 30 երեխա է եղել։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։