Բավ է պառակտվել
29-03-2016 11:11

Ազատվել EgyptAir օդանավի գրեթե բոլոր պատանդները

Գրավված EgyptAir օդանավում մնում են միայն անձնակազմի անդամները և չորս օտարերկրացի: Այս մասին նշվում է ավիաընկերության Twitter-յան էջում: Այսպիսով ինքնաթիռի մեջ մնում են անձնակազմի յոթ անդամները, ինչպես նաև երեք բրիտանացի, մեկ իտալացի և իռլանդացի: Սկզբում, ինքնաթիռում եղել է 81 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռն առևանգած ահաբեկիչը թույլ է տվել ինքնաթիռը լքել եգիպտոսի քաղաքացիներին:
Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղևորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առեւանգված օդանավը: