Բավ է պառակտվել
24-03-2016 11:38

Բելգիայում ահաբեկիչների գլխավոր թիրախը ատոմակայաններն էին

Բելգիայում ահաբեկիչների գլխավոր թիրախը պետք Է լինեին ատոմային Էլեկտրակայանները, սակայն խմբի մասնակցի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալումն ստիպեց նրանց արագացնել իրենց գործողությունները եւ պայթյուններ իրականացնել տրանսպորտում: «Աբչեսլամի ձերբակալումը գլխատեց բրյուսելյան ահաբեկչական բջիջը եւ թույլ տվեց խուսափել անհամեմատ ավելի ընդգրկուն ահաբեկչական գործողություններից, որոնց թիրախներից մեկը պետք Է դառնային բելգիական ատոմային Էլեկտրակայանները»,­ գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները: «Բաքրաուի մահապարտ եղբայրները, որոնք ռումբերը գործի դրեցին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում, անունները չնշված հենց այն անձինք Էին, որոնք դեկտեմբերին գաղտնի տեսախցիկ Էին տեղադրել բելգիական ատոմային ծրագրի ղեկավարի տան առջեւ: Բացի այդ, հենց նրանց են պատկանում այդ մարդու տան մուտքերի եւ նրա տեղաշարժերի մի քանի տասնյակ ժամ տեւողությամբ տեեսագրությունները, որոնք ոստիկանները հակաահաբեկչական գործողության ընթացքում հայտնաբերել են նույն այդ ահաբեկչական բջջի մեկ այլ անդամի՝ Մուհամեդ Բաքքալիի բնակարանում, որը կասկածվում Է Փարիզի ահաբեկչական գործողութունների մեջ»,­ նշում Է աղբյուրը:
«Այսօր հետաքննության տվյալները վկայում են, որ հենց Բաքրաուի եղբայրներն են իրականացրել այդ տեսագրումը»,­ -ընդգծում են ԶԼՄ-ները: Բելգիայի հարավի «Տիանժ» ատոմակայանը դարձավ այն օբյեկտներից մեկը, որը իշխանությունների կողմից տարհանվեց Բրյուսելում իրականացված պայթյուններից անմիջապես հետո:
Ինչպես հայտնել է Բելգիայի առողջապահության նախարարությունը, մարտի 22­ին Բրյուսելում կատարված
ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել է շուրջ 300 հոգի, որոնցից 150­ը դեռեւս գտնվում են հիվանդանոցում: «Ըստ վերջին նախնական տվյալների՝ զոհվել է 31 մարդ, վիրավորվել է շուրջ 300 հոգի, նրանցից 150­ը մնում են հիվանդանոցներում, այդ թվում՝ 61­ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում»,­ -նշել է առողջապահության նախարարությունը:
Տուժածները հոսպիտալացված են Բելգիայի ինը մարզերի հիվանդանոցներում եւ զինվորական հոսպիտալներում, այսինքն՝ ամբողջ երկրի տարածքում: