Բավ է պառակտվել
28-06-2014 11:11

Դոնեցկի անկախությունը ճանաչվեց Հարավային Օսիայի կողմից

Այսօր Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը  հրամանագիր է ստորագրել, որով ճանաչել է ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունը, հայտնում է  «Ինտերֆաքս»-ը:
«Հաշվի առնելով ժողովրդի կամարտահայտությունը, որոշում եմ ճանաչել Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը որպես անկախ պետություն», -ասված է Հարավային Օսիկայի նախագահի հրամանագրում: Տիբիլովը երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է Դոնեցկի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էչ, որ Հարավային Օսիան ճանաչել էր Լուգանսկի Հանրապետությունը: