Եգիպտոսի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 վթարված ինքնաթիռից առաջին լուսանկարները:
Լուսանկարներում երևում են ինքնաթիռի կմախքից որոշ մասեր՝ EgyptAir լոգոտիպով, բազկաթոռների կտորներ, ինչպես նաև փրկարարական ժիլետներ և ուղեևորների իրեր:
Հիշեցնենք, որ A320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 19-ին՝ Փարիզից Կահիրե թռիչքն իրականացնելիս: