Բավ է պառակտվել
29-01-2016 15:34

Գերմանացիների 40 տոկոսը պահանջում է Անգելա Մերկելի հրաժարականը

Գերմանիայի բնակիչների մոտ 40 տոկոսը ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի կարգավորման հարցում մոտեցման պատճառով պահանջում է կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը։ «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`այս մասին վկայում են «INSA» ինստիտուտի կողմից հարցման տվյալները:Նշենք, որ 2015 թ. Գերմանիան ընդունել է մոտ 1.1 մլն փախստական։ Հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների 39.9 տոկոսը կողմ են արտահայտվել Մերկելի հրաժարականին։ Կանցլերի հակառակորդների մեծ մասը՝ 64.6 տոկոսը, եղել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներ։ Դիրրքորոշմանը, թե կանցլերի քաղաքականությունը միգրացիոն ճգնաժամի հարցում առիթ է նրա հրաժարականի համար, աջակցել է հարցման մասնակիցների 45.2 տոկոսը։ Նշենք, որ հարցումն անցկացվել է հունվարի 22-ից 25-ը ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 2047 մարդ: Հունվարի 19-ին Անգելա Մերկելը ստացել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների խմբակցության 44 պատգամավորների կողմից ստորագրված նամակ, որում որում խորհրդարանականները պահանջել են փոփոխություններ մտցնել կառավարության միգրացիոն քաղաքականության մեջ: