Բավ է պառակտվել
06-05-2016 12:21

Ամերիկացիների մոտ կեսը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին միայն որպեսզի չընտրվի Քլինթոնը. հարցում

ԱՄՆ բնակչության մոտ կեսը պատրաստ է նախագահական ընտրություններում քվեարկել միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին ոչ թե նրա հայացքները կիսելու պատճառով, այլ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընտրվելու բացառելու համար։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները:

Հարցվածների մոտ 47 տոկոսը, որոնք մտադիր են իրենց ձայնը տալ Թրամփին, հայտնել են, որ նրանք այդ քայլին են դիմում, որպեսզի ԱՄՆ նախագահ չդառնա Հիլարի Քլինթոնը։ Հարցվածների միայն 43 տոկոսն է նշել, որ քվեարկելու է Թրամփի օգտին, քանի որ կիսում է նրա հայացքները։ 6 տոկոսն էլ նշել է, որ Թրամփն իրենց դուր է գալիս որպես անհատ։

Ընդ որում, հարցման հեղինակները նշում են, որ նույն դասավորվածությունը կարելի է նկատել Քլինթոնի համար։ Հարցվածների 46 տոկոսը նշել է, որ կքվեարկի նրա օգտին միայն որպեսզի Թրամփը չդառնա նախագահ։ Միայն 40 տոկոսն է համաձայն նրա քաղաքական դիրքորոշման հետ։