Բավ է պառակտվել
05-08-2015 08:21

Որոշվել են Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի 10 հավակնորդները

Հայտարարվել է Հանրապետական կուսակցությունից առաջադրվող ԱՄՆ նախագահի թեկնածուի 10 հավակնորդների անունները, որոնք կմասնակցեն հիմնական հեռուստաբանավեճերին: 
Ցանկում եղել են միլիարդատեր Դոնալդ Թրամպը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, նեյրովիրաբույժ Բեն Կարսոնը, Տեխասից սենատոր Թեդ Կրուսը, Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, Կենտուկիից սենատոր Ռենդ Փոլը, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին և Օհայոյի նահանգապտ Ջոն Կեյսիչը: 
Ցանկը ձևավորվել է վերջին համաժողովրդական հարցումների արդյունքների հիման վրա: Ցանկում առաջատար դիրք է զբաղեցնում Թրամպը, այնուհետև Բուշը և Ուոքերը: 
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2016 թվականի նոյեմբերի 8-ին: