12-08-2017 13:07

Հայաստանի հարավում բռնկված անտառային հրդեհի վտանգավոր օջախները հաջողվել է մարել

Փրկարարներին հաջողվել է մարել Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված անտառային հրդեհի վտանգավոր օջախները:
Հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել էր օգոստոսի 10-ին, ժամը19:00- սահմաններում: Այրվում էր 450-500 հա խոտածածկ տարածք և 80 հա անտառ:
Ինչպես փոխանցում է ԱԻՆ-ը, փրկարարների ջանքերի շնորհիվ հաջողվել է կասեցնել կրակի հետագա տարածումը: Դեպքի վայրում շարունակվում է կրակի ավելի մանր օջախների մարումը:
Արտկարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ կրակի օջախների տարածումը վերահսկելու նպատակով:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ՀՀ ԶՈւ 165 զինծառայող, ներքին զորքերի 150 ծառայող, ոստիկանության 73 աշխատակից: