Բավ է պառակտվել
26-05-2015 08:23

ՄԱԿ-ը իսլամիստների սեռական վայրագությունների մասին զեկույց է հրապարակել

ՄԱԿ-ում հայտնել են 20-ամյա աղջկա ողբերգության մասին, որին ISIS-ի մոջահեդները այրել են, քանի որ նա հրաժարվել էր բավարարել նրանց սեռական ցանկությունները: Այդ մասին հաղորդվում է ռազմական հակամարտությունների ժամանակ սեռական բռնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրայի զեկույցում: Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում փախստականների ճամբարները այցելելուց հետո Բանգուրան գրավոր հրապարակում է կատարել «իսլամական խալիֆաթի» տարածքում փախստական կանանց սարսափների մասին: «Նրանք բռնաբարում են կանանց, դրդում նրանց սեռական ստրկության, պոռնկության և ոչ միայն: Մենք լսել ենք մի 20-ամյա աղջկա մասին, որին այրել են, որովհետև նա հրաժարվել էր բավարարել իսլամիստների սեռական ցանկությունները: Մենք լսել ենք սեքսի հետ կապված բազում այլ սադիստական գործողությունների մասին: Մենք փորձում ենք հասկանալ այդ մարդկանց մտածելակերպը, սակայն չի ստացվում», - ասված է զեկույցում: ISIS-ի ահաբեկիչները արդարացնում են իրենց սարսափելի ոճրագործությունները կանանց նկատմամբ՝ այն անվանելով «սուննա»՝ Մոհամեդ մարգարեի կողմից և Ղուրանով նախատեսված կենսակերպով: Սակայն հայտնի է, որ Ղուրանում ամրագրված են ստրուկների հետ վարվելու նորմերը, իսկ ստրկատերերին խորհուրդ է տրվում ազատ արձակել ստրուկներին: