25-04-2015 11:09

Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Ֆրանսուա Օլանդն ու Իլհամ Ալիևը բանակցությունների ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Օլանդը կարճատև աշխատանքային այցով Բաքու է ժամանել երեկ երեկոյան՝ Հայաստան այցից հետո: Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման մանրամասները չեն հրապարակվում:Նշվում է, որ Ալիևը «գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Օլանդի ակտիվությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: «Կողմերը քննարկել են կապերի ընդլայնման հարցը՝ նշելով, որ դրա համար կան մեծ հնարավորություններ»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման արդյունքում ստորագրվել է նամակ ադրբեջանա-ֆրանսիական համալսարանի ստեղծման մտադրությունների մասին: