Բավ է պառակտվել
06-02-2014 13:58

Հայտարարվել է Օլիմպիական խաղերի հրադադար

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչ ու հյուրընկալ Ռուսաստանը կոչ է արել բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին «օլիմպիական հրադադար հայտարարել»: «Մեր կոչն առաջին հերթին ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին, որը լուրջ ապակայունացնող ազդեցություն է թողնում ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նմանատիպ կոչ-հայտարարությամբ է հանդես եկել նաև միջազգային կազմակերպության քարտուղար Բան Կի Մունը: Նշենք, որ Բան Կի Մունը Սոչի է ժամանել, որտեղ կմասնակցի 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Բան Կի Մունը դեռ նախորդ ամսվա վերջին էր, առաջին անգամ կոչ արել ներկայիս հակամարտությունների բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում: