Բավ է պառակտվել
14-01-2014 22:10

Օլանդն առաջիկայում կմանրամասնի անձնական կյանքի սկանդալը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Փարիզում կայացած մամլո ասուլիսի չնայած, նվիրված էր տնտեսական քաղաքականության հարցերին, սակայն թղթակիցները նշում են, որ շատերը Ելիսեյան պալատ էին եկել, որպեսզի տեսնեն նախագահի արձագանքը սկանդալային հրապարակումների վերաբերյալ: Նախագահը խոստովանել է, որ որոշակի խնդիրներ կան անձնական կյանքում, սակայն հրաժարվել է մանրամասնել «Գայեի գործն» ու նշել՝
անձնական կյանքը պետք է անձնական մնա: «Բոլորի կյանքում բարդություններ լինում են, հենց դա էլ կատարվում է մեզ հետ այսօր»,–ասել է նախագահը։ Օլանդը խոստացել է այս հարցի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել ԱՄՆ կատարվելիք այցից առաջ: