Բավ է պառակտվել
14-08-2014 12:17

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իրաքի քրդերին զենք կմատակարարեն


Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայմանավորվել են Իրաքի քրդական միավորումներին զենք մատակարարելու մասին, որոնք դիմադրություն են ցույց տալիս իսլամիստ գրոհայիններին։

Ֆրանսուա Օլանդը եւ բրիտանացի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում այս մասին պայմանավորվել են, ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնեցրել են հետագա գործողությունները երկու ուղղություններով՝ հումանիտար օգնության մատակարարում եւ բնակչությանն աջակցություն, ինչպես նաեւ զենքի մատակարարում գրոհայիններին դիմակայող ուժերին, փոխանցում է BBC-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները օդային հարվածներ էին հասցրել «Իսլամական պետություն» շարժման գրոհայինների դիրքերին՝ փորձելով զսպել Իրաքի հյուսիսում ջիհադիստների հարձակումները։