Բավ է պառակտվել
20-01-2014 20:20

Ֆրանսուա Օլանդը կնոջը դուրս է հրավիրել Ելիսեյան պալատից

 

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր սիրային արկածների շուրջ պտտվող խոսակցություններից ու իրադարձություններից հետո, վերջապես բաժանվեց  քաղաքացիական կնոջից:

Օլանդը Տրիրվեյլերին խնդրել է հեռանալ նախագահական նստավայրից և Ելիսեյան պալատից:

Վալերի Տրիրվեյլերը չի մասնակցի Նիդերլանդների թագավորի հետ հանդիպմանը Հաագայում, որին նա պետք է ներկայանար՝ որպես երկրի առաջին տիկին:

 

Հաղորդվում է, որ ներկայում Տրիրվեյլերը հանգստանում է երկրի ղեկավարի ամառանոցում՝ Վերսալում: