Բավ է պառակտվել
21-07-2014 11:24

Ֆրանսու Օլանդն ամուսնանում է իր սիրուհու հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մյուս ամիս պատրաստվում է ամուսնանալ 42-ամյա սիրուհու՝ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ, ում հետ սկանդալային սիրային կապի մասին հայտնի էր դարձել հունվարին։

Օլանդն ու Գայեն ամուսնանալու են օգոստոսի 12-ին՝ նախագահի հոբելյանի օրը։
Օլանդի Սոցիալիստական կուսակցության անդամներից մեկը Le Parisien-ին հայտնել է, որ արդեն 3 ամիս շարունակ խոսակցություններ են շրջանառվում, որ օգոստոսին նախագահն ու նրա սիրուհին օրինականացնելու են իրենց հարաբերությունները։
Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ երկրի ղեկավարը կսահմանափակվի քաղաքացիական զուսպ արարողությամբ։
Հիշեցնենք, որ նախքան Օլանդի ու Գայեի սիրային կապի մասին հայտնի դառնալը, նախագահը Ելիսեյան պալատում ապրում էր իր քաղաքացիական կնոջ՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ, ով տհաճ բացահայտումից հետո ստիպված է եղել լքել Օլանդին։