Բավ է պառակտվել
16-01-2014 13:57

Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը ինքնասպանության փո՞րձ է արել

ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը, ըստ տեղական ԶԼՄ-ների, հնարավոր է՝ ինքնասպանության փորձ է կատարել:

Վալերի Տրիերվեյլերը հիվանդանոց է տեղափոխվել չափազանց մեծ չափաբաժնով դեղ ընդունելու պատճառով:

Սակայն նրա բարեկամները «Պուեն» հանդեսին հերքել են ինքնասպանության փորձի մասին լուրերը: Նրանք ասել են, թե Վալերին պարզապես մի քանի հաբ է ընդունել:

 

Տրիերվեյլերը դեղ է ընդունել ուրբաթ օրը Ֆրանսուա Օլանդի հետ դերասանուհի Ժյուլի Գայեի  սիրային կապի մասին զրույցից հետո:

 

Ֆրանսիայի «առաջին տիկնոջը» հիվանդանոց են տեղափոխել հաջորդ առավոտյան` ուժեղ սրտխառնոցով, խիստ ընկած ճնշումով:

Տրիերվեյլերին ֆրանսիական հասարակությունը քննադատում է նախագահի հետ ոչ պաշտոնապես ամուսնացած լինելու համար: Սակայն նախագահի սիրավեպի մասին նոր լուրը «լիակատար շոկ» է եղել Տրիերվեյլերի համար: Ըստ աղբյուրի` հիվանդանոցում նա ասել է, որ բոլորն ամեն ինչի, անգամ հոսպիտալացվելու համար իրեն են մեղադրում: