Բավ է պառակտվել
13-01-2014 12:25

Օլանդի կինը հիվանդանոցում է՝ ամուսնու դավաճանության պատճառով

The Telegraph- հայտնում է, որ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հայտնվել է հիվանդանոցում, ինչը կապված է ամուսնու շուրջ ծագած սեքս-սկանդալի հետ։

Տրիերվեյլերը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ իմացել է ամուսնու սիրային կապի մասին և սթրես է տարել:

Ըստ 48-ամյա կնոջ ընկերների, Տրիերվեյլերն իրեն ստորացած է զգում՝ իմանալով, որ նախագահը գիշերներն անցկացրել է իրենից մոտ 20 տարով երիտասարդ դերասանուհի Ժուլի Գայերի հետ։

59-ամյա Օլանդի ու Գայերի սիրային կապի մասին սկանդալային հրապարակում էր արել ֆրանսիական Closer ամսագիրը՝ ներկայացնելով նաև համապատասխան լուսանկարներ, որոնք բացահայտում են, որ նախագահը գիշերները սկուտերով այցելության է գնացել իր սիրուհուն։

Օլանդն սպառնացել է դատական հայց ներկայացնել Closer-ի դեմ՝ միևնույն ժամանակ չհերքելով իր ու Գայերի միջև եղած կապը։