Բավ է պառակտվել
27-05-2014 10:55

Օլանդը կոչ է արել նվազեցնել Եվրամիության դերը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրամիությանը կոչ է արել նվազեցնել Եվրամիության դերը: Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ ԵՄ-ի դեմ տրամադրված «Ազգային ճակատ» կուսակցությունն առաջին անգամ հաղթել է Եվրախորհրդարանի ընտրություններում:
Օլանդի սոցիալիստական կուսակցությունը եվրոպական ընտրություններում վատագույն արդյունք է գրանցել:
Եվրոպայի շատ երկրներում խիստ ձախ եւ աջ կուսակցությունները զգալի հաջողություններ են գրանցել նախորդ շաբաթ Եվրախորհրդարանի ընտրություններում: Ըստ վերլուծաբանների՝ նման արդյունքները ի ցույց են դնում եվրոպացիների դժգոհությունը Բրյուսելի կոշտ խնայողությունների, զանգվածային գործազրկության եւ ներգաղթի նկատմամբ: