Բավ է պառակտվել
28-12-2013 10:08

Ֆրանսիայի հայ համայնքը կբողոքի Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի դեմ.

Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունները բողոքի ակցիաներ կկազմակերպեն ընդդեմ նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ հունվարի 27-ին Թուրքիա կատարելիք այցի, տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայերին հրավիրել է մասնակցելու նախագահի մակարդակով 20 տարվա դադարից հետո Թուրքիա կատարելիք այցի դեմ կազմակերպվելիք բողոքի ակցիաներին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի հայերը հունվարի 25-ին Լիոնում, Մարսելում, հունվարի 26-ին՝ Փարիզում ցույցի դուրս կգան և Օլանդին կոչ կանեն իրականացնել ընտրվելուց առաջ տված խոստումները, այն է՝ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։