Բավ է պառակտվել
08-01-2015 10:20

Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ Փարիզում «Charlie Hebdo» շաբաթաթերթի խմբագրության դեմ ահաբեկչական հարձակման զոհերի: Ըստ ՌԻԱ Նովոստիի, հունվարի 8-ը համազգային սգո օր է լինելու: «Ֆրանսիական պետական հաստատությունների շենքերի դրոշները երեք օր շարունակ խոնարհված կլինեն»,- հեռուստատեսային ուղերձում հայտարարել է պետության ղեկավարը: Մինչ այդ, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Լիոնի, Տուլուզի, Գրենոբլի եւ Նանտի փողոցներ՝ ի նշան զոհերի ընտանիքների հետ համերաշխության: Ակցիայի մասնակիցների ձեռքերին թերթիկներ են եղել՝ սեւ ֆոնի վրա Je suis Charlie (Ես Շառլին եմ) ճերմակ մակագրությամբ: Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակման հետեւանքով ամսագրի 4 ծաղրանկարիչ է սպանվել: Նրանց թվում են 47-ամյա Ստեֆան Շարբոնյեն, ով հայտնի է որպես Շարբ, 76-ամյա Ժան Կաբյուն, 80-ամյա Ժորժ Վոլինսկին եւ 47-ամյա Բերնար Վելյակը, ով հայտնի է Տինյու կեղծանվամբ: