27-01-2014 18:10

Կայացավ Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

 Այսօր կայացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Թուրքիայի նախագահ՝ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը:  Թուրքիայում Օլանդին դիմավորել են Եվրամիության հարցերով նորանշանակ պետնախարար Մևլութ Չավուշօղլուն և Անկարայի նահանգապետ Ալաադին Յուքսելը։

Ավելի ուշ Ֆրանսուա Օլանդին ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Օլանդն իրեն համազարկերով դիմավորող զինվորականներին ողջունել է թուրքերենով «բարև՛, զինվոր» ասելով։

Պաշտոնական արարողակարգին մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, ԵՄ հարցերով նախարար Մևլութ Չավուշօղլուն, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները, այլ պաշտոնյաներ։

Գյուլի և Օլանդի առանձնազրույցից և երկու պատվիրակությունների ընդլայնված հանդիպումից հետո նախատեսվում է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

Օլանդը վերջին 22 տարիների ընթացքում Ֆրանսիայի առաջին նախագահն է, որն այցելում է Թուրքիա։ Նրան ուղեկցում են բազմաթիվ նախարարներ և գործարարներ։