Բավ է պառակտվել
29-01-2014 10:31

Օլանդը հանդիպել է Դինքի կնոջը

 Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես որ նախատեսված էր, Ստամբուլում հանդիպել է Հրանտ Դինքի կնոջ և եղբոր՝ Օրհան Դինքի հետ։ Հանդիպումն անցել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Հանդիպումից հետո Օրհան Դինքը կարճ հայտարարություն է արել լրագրողների համար՝ շեշտելով, թե հանդիպումն անձնական բնույթի էր և հասարակությանը համար ոչ հետաքրքիր։ Երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե Հայոց ցեղասպանության հետ կապված թեմայի շուրջ խոսե՞լ են, Օրհանը Դինքը բացասական պատասխան է տվել։ Իսկ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, հանգստացրել է լրագրողներին՝ ասելով. «Այնպիսի բան չենք խոսել, որ դուք չգիտեք»։