Բավ է պառակտվել
05-10-2015 09:10

Լիբիայի ափերի մոտ շուրջ 100 փախստականի դի է հայտնաբերվել

Լիբիայի ափերի մոտ վերջին 5 օրում խեղդված փախստականի 95 դի է հայտնաբերվել: 
Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մոհամմեդ ալ-Մաստարին հաղորդել է, որ 85 դի հայտնաբերվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ոչ հեռու։ 
Ալ-Մաստարիի խոսքով՝ զոհերի մեծամասնությունն աֆրիկյան այլ երկրներից էին, որոնք ցանկանում էին Լիբայից հասնել Եվրոպա: 
Դեպի Եվրոպա փախստականների մեծ հոսքի սկսվելուց հետո Լիբիայի, Հունաստանի ու Թուրքիայի ափերին փախստականների բազմաթիվ դիեր են հայտնաբերվել։