Բավ է պառակտվել
20-11-2015 15:35

Մալիի հյուրանոցում հափշտակված մոտ 80 պատանդներ ազատ են արձակվել

Մալիի գրոհահինների կողմից գրավված հյուրանոցից երկրի զինված ուժերի հարձակման ընթացքում ազատ են արձակվել մոտ 80 պատանդներ: Ուրբաթ օրը, մոտ մեկ տասնյակ զինյալներ հարձակվել են Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson Hotel հյուրանոցի վրա  և պատանդ են վերցրել 170 մարդ՝ 140 հյուր և 30 աշխատակից: Վերջին տվյալների համաձայն, հարձակման զոհ են դարձել երեք մարդ` մեկ ֆրանսիացի և երկու մալիիցիներ:Անվտանգության ուժերին հաջողվել է հյուրանրցից էվակուացնել մոտ քսան հոգու: Ըստ նախնական տվյալների, պատանդների մեջ հնարավոր է գտնվեն Turkish Airlines ավիափոխադրման աշխատակիցներ, 15 հնդիկ, մոտ տասը Չինաստանի քաղաքացի, Ֆրանսիայի քաղաքացիներ: